Ամենայն Հայոց Կաթողիկոսների պաշտոնական նկարներում նկատելի են երեք շղթաներով «զարդեր»՝ խաչ, Աստվածամոր պատկերով նշան և երկգլխանի արծիվ։ Նույնը առկա է նաև Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսների և Հայոց պատրիարքների նկարներում։

Խաչը («լանջախաչ») քահանայական դասին բնորոշ պատվո խորհրդանիշ է, որը նրանց շնորհվում է առանձին կոնդակով՝ որպես գնահատանքի պատվո նշան։

Աստվածամոր պատկերով զարդը կոչվում է «պանակե» և գնահատանքի ու պատվո նշան է եպիսկոպոսական դասի համար։

Իսկ Երկգլխանի արծիվը բացառապես Հայրապետի իշխանության նշանն է։ Երևի այն խորհրդանշում է Մայր Աթոռի հիմնադրման ժամանակը, երբ Հայաստանում իշխում էր Արշակունյաց հարստությունը՝ երկգլխանի արծվի զինանշանով։

Արդյո՞ք այդ երեք լանջազարդերը խորհրդանշում են այն, որ Կաթողիկոսը ձեռնադրման ու օծման սրբազան խորհուրդն ընդունել է երեք անգամ՝ որպես քահանա, որպես եպիսկոպոս և որպես կաթողիկոս։

Ի դեպ, վեղարի ադամանդակուռ խաչը բնորոշ է բացառապես Ամենայն Հայոց Կաթողիկոսին։

Ճանաչե՛նք մեր եկեղեցին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել