Դուզ խոսքն էշին են ասում։ Հայտնի ասույթը մեջբերելու առիթը եկեղեցու շուրջ ստեղծված աղմուկն է։ Բացատրեմ։

Հայաստանի ներքաղաքական պորցեսների ֆոնին հպարտությամբ աչքի ընկնող անբաշարներն, իրենց արշավի համար ոչ մի այլ լուծում չգտնելով, որոշել էին Արամ Ա-ի լրիվ այլ նպատակով ու այլ տեղում ասված խոսքը պրոեկտել Հայաստանի վրա ու, իբր, Գարեգին Բ-ին ուղղված նախատինք ներկայացնել։ Կատարվածի հիմարությունը ցույց տալու համար Անթիլիասից ստիպված էին «դուզ խոսք» ասել։

Այլ իրավիճակներում սրա կարիքը չկար ու չէր լինի, եթե իհարկե, գործ չունենայինք արդեն հիշատակած կենդանիների հետ։

Իսկ որն է խնդիրը։ Բերեմ համեմատություն։

Հիշում եմ՝ մի քանի տարի առաջ Ադրբեջանն իրանցի մի այաթոլլայի տեքստ էր օգտագործում՝ հայերի ու Հայաստանի հասցեին հիմարություններ տարածելու համար։ Նաև հիշում եմ, որ մենք երբեք կարիք չենք ունեցել ռահբարի՝ գերագույն առաջնորդի պարզաբանումների, որպեսզի հավաստիանանք, որ քարոզչական պրիյոմի հետ գործ ունենք։

Հիմա փաստորեն հասել ենք մի կետի, որ Հայաստանի ու հայության ներքին գործերի դեպքում «քթի ծակի» սահմանն էլ է հատվել ու կարիք է առաջացել, որպեսզի հոգևոր իշխանությունը երկրի աշխարհիկ իշխանություններին (այո, այո՝ կեղտոտ արշավում ներգրավված էին ոչ միայն շարքային քարոզիչներ, այլև բարձրաստիճան պաշտոնյաներ) ցույց տա իրենց փոքրոգությունն ու տմարդիությունը, որ ժամանակակից հայերենով «հպարտ անբաշարների ոչնչություն» է կոչվում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել