News.am-ը գրում է․

Կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիքը հնարավոր է, սակայն, ըստ ամենայնի, այն կլինի առաջինից թույլ, հայտարարել է իմունաբան, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Սերգեյ Նեդոսպասովը։

Նեդոսպասով նշել է, որ COVID-19 համավարակի երկրորդ ալիքը սկսվելու նախապայմանը պատվաստանյութի բացակայությունն է, նշում է ՌԻԱ Նովոստի-ն։

«Եթե չլինի կանխարգելիչ պատվաստանյութ, հնարավոր է երկրորդ ալիքը։ Սակայն, ամենայն հավանականությամբ, այն կլինի շատ ավելի փոքր մասշտաբի»,-պարզաբանել է նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել