Tert.am-ը գրում է.

Սիրիական Քուրդիստանի վարչախումբը ուրբաթ հաստատել է նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով մահվան առաջին դեպքի մասին: Այս մասին հայտնում է Интерфакс-ը՝ հղում տալով Rudaw Media Network մեդիա խմբին:

Հրապարակված հայտարարությունում նշվում է, որ Էլ Հասաքե քաղաքի բնակիչ, 53-ամյա տղամարդը մահացել է ապրիլի 2-ին: Սկզբում պացիենտը հոսպիտալացվել է մասնավոր կլինիկա, ինչից հետո նրան տեղափոխել են Էլ-Ղամիշլիի հանրապետական հիվանդանոց: Նախատեսվում էր տղամարդուն տեղափոխել Դամասկոս թեստ հանձնելու համար, սակայն վերջինս մահացել է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել