Նայեցի Նիկոլի «ուղերձը» ու, մեղմ ասած, խղճում եմ մեր ստի ու կեղծիքի բարեխոսին: Ուրեմն մարդը 5 ժամ առաջ հայտարարում ա, որ ուղերձ ա հղելու, դրա համար գնում երկար պատրաստվում ա, ֆեյքերի ՊՈԱԿ-ը ֆեյքերին նստացնում ա կոմպերի դիմաց ու մեկ էլ գալիս է ամենասպասված պահը....
Մեկ էլ պարզվում ա, որ էս տղեն բարձրագոչ` «ուղերձ» եզրույթի տակ սղցնում ա երեկ կառավարության նիստին ասած տեքստը: Այսինքն էս մարդու մոտ նենց սրացումներ ա, որ անգամ բովանդակության կրիզիս ա մոտը:
Ու պարզվում ա, որ անգամ էդքան պատրաստվելուց, ֆեյքերին ու պողոսներին «խոդ տալուց» հետո Փաշինյանի լայվն իր ամենապիկին հասնում ա 5.900-ի: Պացիենտի վիճակը գնալով ավելի է վատանում ու չզարմանաք, որ վաղը նորից նույն տեքստով «նոր ուղերձ» հղի ժողովրդին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել