Pastinfo.am-ը գրում է․

«Ռոսատոմ» Պետկորպորացիայի դուստր ձեռնարկություն՝ «Ստերիոն» ԲԸ-ն  սկսել է COVID-19 թեստավորման համար անհրաժեշտ բժշակական տրանսպորտային համակարգերի մանրէազերծման աշխատանքները։

Մանրէազերծումն իրականացվում է մշակվող արտադրանքի վրա արագացված էլեկտրոնների ճառագայթի ազդեցությամբ։ Այդ տեխնոլոգիան թույլ է տալիս չբացել արտադրողի կողմից արդեն փաթեթավորված արտադրանքը։ Բացի այդ, արագացված էլեկտրոններով ճառագայթի միջոցով մշակված արտադրանքը կարող է օգտագործվել անմիջապես։ Այս դեպքում ապրանքի փաստացի օգտագործումից առաջ չի պահանջվում ապագազավորումը (ի տարբերության մանրէազերծման այլ մեթոդների) կամ լրացուցիչ այլ գործողություններ։

Այսօրվա դրությամբ մանրէազերծվել է ավելի քան 20 հազ․ բժշկական տրանսպորտային համակարգ։ «Ռոսատոմ» պետկորպորացիայի ստորաբաժանում՝ «Ռուսատոմ Հելսքեայի» ԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսանդր Շիբանովի խոսքով, ապրիլի վերջին մշակված համակարգերի ծավալը կկազմի 150 հազար։ «Մայիսին ակնկալու ենք հասնել 300 հազար ծավալի», - հավելեց նա։

Բժշկական տրանսպորտային համակարգերը նախատեսված են կենսաբանական նմուշարման և դեպի ախտորոշման վայրեր նմուշների տեղափոխման համար։

Բացի այդ,  «Ստերիոն» ԲԸ-ում շարունկվում է բշժկական դիմակների մանրէազերծումը։ Այսօրվա դրությամբ մանրէազերծվել է շուրջ 1,5 մլն միավոր։

Տեղեկատու

«Ռոսատոմ» ատոմային էներգիայի պետական կորպորացիան ատոմային տեխնոլոգիաների ոլորտում համաշժարհային առաջնորդերից է և ընգրկում է   ատոմային էներգետիկայի արդյունաբերական շղթայի ամբողջ սպեկտրը՝ ուրանի արդյունահանումից մինչև ԱԷԿ-ը շահագործումից դուրս բերումը և միջուկային թափոնների վերամշակումը։ Ռոսատոմը զբաղեցնում է առաջին տեղը աշխարհում արտասահմանյան նախագծերի պորտֆելի մեծությամբ և երկրորդ տեղը ուրանի պաշարներով և արդյունահանման ծավալներով։ Պետկորպորացիան ապահովում է համաշխարհային շուկայի ուրանի հարստացման ծառայությունների 36% և միջուկային վառելիքի 17%:

Հայաստանում «Ռոսատոմի» առանցքային նախագիծն է Հայկական  ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգումը: Աշխատանքների արդյունքնում կայանի շահագործման նվազագույն ժամկետը կերկարացվի մինչև 2026թ

 

«Ստերիոն» ԲԸ՝ սանիտարական մշակման մասնագիտացված կենտրոնի օպերատորն է: Ստեղծվել է 2016թ. «Ռոսատոմ» պետկորպորացիայի կողմից մասնավոր ներդրողի հետ համատեղ: Ծառայություններ է մատուցում բժշկական նշանակության արտադրանքի մանրէզաերծման ոլորտում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել