Սեպտեմբերին այս հպա՜րտ եկեղեցականը «դուխով» գլխարկով ներկայացել էր վարչապետի ընդունելությանը:
Այդ օրերին ուզում էի անդրադառնալ այս երևույթին և տեր հորը կոչ անել կա՛մ խաչը վզից հանել, կա՛մ գլխարկը գլխից, որովհետև ես` մեղավորս, արդեն հասկացել էի այդ գլխարկի և խաչի անհամատեղելիությունը, և որ ՀՀ-ում այդ գլխարկի կարգախոսով իշխանություն են զավթել սատանայի հետ գործարքի մեջ մտած մարդիկ: Իշխանության զավթման հերթական, տրամաբանական և անխուսափելի հանգրվաններից մեկն էլ Հայ առաքելական եկեղեցին ոչնչացնելն էր լինելու:
Ես` մեղավորս, դա արդեն հասկացել էի ու իմ ընկերների հետ կյանքի ու մահվան կռիվ էի տալիս փողոցներում, իսկ լուսանկարի եկեղեցականը հպա՜րտ այս գլխարկն էր կրում:
Օրվա ընթացքում տեսանյութի միջոցով մանրամասն կբացատրեմ, թե ինչու է օտարերկրյա գործակալական ցանցը հարձակվել եկեղեցու վրա, և ինչ կարևոր քայլեր պետք է անի եկեղեցին այս իրավիճակում:
Բարի լույս բոլոր նորմալ մարդկանց։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել