«Իրավունք» թերթը գրում է. «2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովում երեկ նախ կարճ նախաբանով է հանդես եկել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ապա պատասխանել պատգամավորների հարցերին:

Ըստ էության, հանդիպումը կայացել է խիստ կառուցողական մթնոլորտում, ինչի մասին փաստեց անգամ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը` նախկին հոխորտանքների փոխարեն` նիստից հետո արդեն «փուշը թողած» մեկնաբանություն տալով լրագրողների հետ ճեպազրույցում:

«Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն` այս առումով կոգնիտիվ դիսոնանս է ոչ միայն հանձնաժողովի անդամ իշխանական, այլ նաեւ ընդդիմադիր պատգամավորների շարքում: Տրված սպառիչ պատասխաններից հետո` իրենց մնում է ընդունել, որ Սերժ Սարգսյանը ճիշտ էր, բայց «դուխները» չի հերիքում»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրավունք»  թերթի՝ 17.04.20թ. համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել