Pastinfo.am-ը գրում է․

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հետաձգում է մայիսի 9-ին կայանալիք Հաղթանակի շքերթի նախապատրաստական աշխատանքները ։ Այս մասին հաղորդել Է ՏԱՍՍ-ը։

 «Մինչեւ Հաղթանակի տոնը, մինչեւ Հաղթանակի օրը, արդեն մեկ ամսից քիչ է մնացել, այժմ մեր առջեւ բարդ, ուղիղ ասենք՝ ծանր ընտրություն է. եւ մայիսի 9 –ն է մեզ համար սուրբ օր, եւ յուրաքանչյուր մարդու կյանքն՝ անգին»,- հայտարարել է պետության ղեկավարը:

Նման ուղերծով նա հանդես է եկել տեսակոնֆերանսի միջոցով, որին մասնակցել են վարչապետ Միխայիլ Միշուստինը, արտաքին գործերի, պաշտպանության, ներքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը, Սերգեյ Շոյգուն, Վլադիմիր Կոլոկոլցեւը, ԱԴԾ ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը, Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը, Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, Կրեմլի վարչակազմի ղեկավար Անտոն Վայնոն:

Ռուսաստանի առաջնորդի խոսքով՝ «մայիսի 9-ի զորահանդեսի անցկացման համար նախապատրաստությունը պետք է սկսվի արդեն հիմա, հենց հիմա»: «Բայց համաճարակի հետ կապված ռիսկերը, որի գագաթնակետը չի անցել՝ դեռեւս չափազանց բարձր են, եւ դա ինձ իրավունք չի տալիս հիմա սկսել շքերթի եւ զանգվածային այլ միջոցառումների նախապատրաստումը», - ընդգծել Է Պուտինը: «Հանձնարարում եմ պաշտպանության նախարարին, ուժային գերատեսչությունների ղեկավարներին, բոլոր մակարդակների իշխանության մարմիններին՝ փոխել ժամանակացույցը եւ հետաձգել Կարմիր հրապարակում զինվորական շքերթի և շրջաններում շքերթների նախապատրաստումը, հետաձգել բոլոր զանգվածային հրապարակային միջոցառումները, որոնք պլանավորված էին Մեծ Հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ», - ընդգծել Է Պուտինը:

Ընդ որում, նախագահն ընդգծել է, որ Կարմիր հրապարակում շքերթը եւ «Անմահ գնդի» երթը տեղի կունենան 2020 թվականին, երբ կնահանջի կորոնավիրուսի սպառնալիքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել