Ըստ Զարուհի Բաթոյանի՝ 9-րդ միջոցառման, այն է՝ գործազուրկ, բայց երեխա ունեցող ծնողներին ամեն երեխայի համար 26.500 դրամ միանվագ օգնության տրամադրման հայտը ճիշտ է լրացրել 70 հազար 874 մարդ, 112 հազար մարդ դիմումը սխալ է լրացրել․․․

Գիտե՞ք՝ խնդիրն ինչում է․ որ հասարակության ստվար զանգվածը չունի հնարավորություն կամ չի կարողանում օգտվել էդ համակարգից, բայց դուք աջակցությունը միմիայն էդ եղանակով եք տրամադրում, կայքն էլ կես ժամը մեկ փակում-բացում:

Ու մի շաբաթ հետո նոր Փաշինյանը Բաթոյանի վրա մուննաթ ա գալիս, թե բա․ «Տիկին Բաթոյան, ՀԾՀ-ն ո՞րն ա: Եթե ՀԾՀ-ն առանցքային գործոն ա դիմումը ճիշտ լրացնելու հարցում, ինչի՞ ուղղակի չեք գրում սոցքարտ»:

Ստեղ են ասել՝ իյա, իրո՞ք: Սպասում էիք՝ 112 հազար մարդ սխալ լրացնի, ձեզ քրֆի, նոր հասկանա՞ք, որ պետք չի էդ աստիճան բյուրոկրատ լինել ու մի տոննա թուղթ ուզել 26.500 դրամի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել