Վրաստանի քաղաքացիները, որոնք կորոնավիրուսի պատճառով աշխատանքը կորցրել են, վեց ամիս պետությունից դրամական նպաստ կստանան, որն ապրելու համար անհրաժեշտ նվազագույնից ավելին կլինի... Այս մասին այսօր ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան... Նա նաև նշել է, որ դրամական նպաստի չափը ավելին կլինի, քան նախկինում բարձրաձայնված գումարը՝ 150 լարին (47 դոլար).. Եթե հաշվի առնենք, որ Վրաստանում ապրելու համար անհրաժեշտ նվազագույնը փետրվարին կազմել է 199 լարի (63 դոլար), ապա Գախարիայի մեկնաբանությունից ստացվում է, որ Վրաստանում կորոնավիրուսի պատճառով անգործ մնացած քաղաքացիները 6 ամսվա ընթացքում ամեն ամիս 63 դոլարից ավելի գումար են ստանալու...
Վրաստանի վարչապետը նաև խոստացել է խիստ գնային հսկողության տակ պահել 9 անուն ապրանքները՝ բրինձը, մակարոնային արտադրանքը, արևածաղկի ձեթը, ալյուրը, շաքարը, ցորենը, կաթի փոշին, հնդկաձավարը և լոբազգիները, որպեսզի վաճառողները սպեկուլյատիվ գնաճի չգնան...Իսկ Հայաստանի իշխանությունները, մինչ այդ, ժողովրդին առաջարկում են թանկացած հնդկաձավարի և ոսպի փոխարեն դրա փոխարինիչները ուտել...
Ի դեպ, Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան լրագրողներին հայտնել է, որ մինչև տարեվերջ միջազգային դոնորները Վրաստանին հակաճգնաժամային բազմաթիվ ծրագրեր իրականացնելու համար կտրամադրեն 1,5 միլիարդ դոլար...
Դե իսկ Հայաստանի վարչապետը, ով ՀՆԱ-ական ճակատամարտի մեջ էր մտել Վրաստանի հետ, բազմաթիվ , հիմնականում միանգամյա հակաճգնաժամային ծրագրեր է իրականացնում և փորձում է բոլորին համոզել, որ այդ ծրագրերը երկարատև ազդեցություն են ունենալու հասարակության լայն շերտերի վրա, որն, ըստ իս, խաբկանք է...
Հետաքրքիր է, իսկ Փաշինյանը Գախարիայի օրինակով ինչ-որ դոնոր կազմակերպությունների հետ բանակցություններ վարել է կամ վարում է...
Հ.Գ.Հավելեմ, որ Վրաստանի իշխանությունները նաև բավական գայթակղիչ՝ կոմունալ վարձավճարների բեռը հասարակության լայն շերտերի համար թեթևանցող փաթեթ են իրականացնում...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել