Pastinfo.am-ը գրում է․

Անհանգստանում եմ, որովհետև կարող են բոլորին քրեականով անցկացնել: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը անդրադառնալով բռնության քարոզը, բռնության կոչերը քրեականացնելու մասին օրինագծին:

ՀՀ առաջին ՄԻՊ-ը նկատեց՝ այսօր փորձում են իշխանության մեղքը բարդել ուրիշների վրա, ինչը վատ սկիզբ է. «Թող ինձ բոլորը ներեն, բայց միայն վարչապետի բառապաշարն արդեն իսկ անհանդուրժողականության և ատելության խոսք է: Հիմա ի՞նչն ենք հետապնդում՝ ատելության խոսքը՞, թե՞ ատելությունը: Այս առումով կարծում եմ այս օրենքը պարզապես նրա համար է, որ իրենք իրենց արդարացնեն և ասեն ոչ թե ատելություն են սերմանում, այլ հետապնդում են»,-ասաց Լարիսա Ալավերդյանը:

Դիտարկմանը, եթե հիմա վարչապետը շարունակի «ասֆալտին փռել», «թաթիկներ կտրել» արտահայտությունները, ապա քրեական գործեր կհարուցվե՞ն, Լարիսա Ալավերդյանն ասաց. «Նրան ոչինչ չեն անելու: Արդեն 30 տարի է մենք անկախ պետություն ենք ու գիտեմ ինչ կարող է հիմա տեղի ունենալ: Ինչպես մինչև հիմա է եղել, տեղի է ունենալու ընտրովի արդարադատություն: Կռահում եմ, որ մի քանի անցանկալի անձանց հանդեպ կարող են հարուցվել քրեական գործեր»,-ասաց Լարիսա Ալավերդյանը:

Վերջինս ընդգծեց որևէ վարքի կամ գործողության ցանկացած քրեականացում կարող է լավ արդյունքներ ունենալ այն պետություններում, որտեղ բոլորը հավասար են օրենքի առջև և որտեղ իրավունքի գերակայությունն է պահպանվում և պաշտպանվում, մինչդեռ, Լարիսա Ալավերդյանի խոսքով, մեզ մոտ այդ երկու սկզբունքներն արդեն երկու տարի շարունակ ոտնահարվում են:

«Սա ոչ ցանկալի անձանց կամ խմբերի հանդեպ հետապնդում է: Որևէ մեկն այսօր բացի ՀՀ առաջին նախագահից և իր թիմից, չի կարող կասկածի տակ դնել, որ այդ բառապաշարը, ատելության ամբողջ խոսքը սկզբից ի վեր, հենց ցույցերից սկսած տարածվել է այսօրվա իշխանությունների կողմից»,-ասաց ՀՀ առաջին ՄԻՊ-ը:

Հարցին ովքեր են իշխանությունների համար անցանկալի մարդիկ, Լարիսա Ալավերդյանն ասաց նրանք, որոնք քննադատական մտածողության կարողություն ունեն. «Կարծում եմ թիրախը լինելու են նրանք, ովքեր քննադատում են իշխանություններին և հնարավոր է իրենց բառապաշարում թույլ են տալիս ինչ-ինչ բառակապակցություններ, որոնք միշտ կարելի է ցանկության դեպքում ձևակերպել ինչպես բռնության կոչեր: Եվ հակառակը այն խոսքը, որը հնչել է և շարունակում է հնչել իշխանավորների կողմից, այդ որակավորման ներքո չի ընկնի»,-հավելեց Լարիսա Ալավերդյանը` ընդգծելով, որ օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքը կոպտորեն ոտնահարվում է:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ ընդունել է ՀՀ քրեական օրենսգրքում և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է քրեականացնել բռնության կոչերը, բռնության քարոզը, բռնությունն արդարացնելը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել