Բա որ չեն ասու՜մ՝ բանակը ու եկեղեցին պետք է քաղաքականությունից դուրս լինեն: Երկու կառույց, որոնց շնորհիվ կա հայ ազգ ու հայկական պետություններ, պիտի քաղաքականությամբ չզբաղվեն: Բա ո՞վ պիտի զբաղվի: Անպիտան հիմարնե՞րը, խաբեբաներն ու զրպարտողնե՞րը, մարդիկ, որոնք ոչ մի կենասագրություն չունեն: Մի հատ բռնեք, երկրի հիմնական քաղաքական հարթակ համարվող ԱԺ ղեկավար կազմի կենասագրությունը նայեք էլի... Եթե գտնեք, իհարկե: Այ իրենք պիտի զբաղվեն քաղաքականությամբ, իսկ վիճակագրորեն ամենակիրթ, ամենազուսպ, ամենաՆՎԻՐՎԱԾ, ամենախիզախ մարդիկ` չպիտի´:

Քաղաքականությունից դուրս լինելը նույն ա, ոնց որ ֆիզիկայի օրենքներից դուրս լինես: Ֆիզիկայի օրենքներից դուրս լինելու համար կա՛մ Աստված պիտի լինես, կա՛մ դիակ, իսկ քաղաքականությունից դուրս լինելու համար կա՛մ բոմժ պիտի լինես, կա՛մ անբարոյական, որ ոչ մի հարցում դիրքորոշում չունենաս:

Հայաստանում քաղաքականություն պիտի մշակեն երեք խմբի ՆՎԻՐՅԱԼ ներկայացուցիչներ` հոգևորականներ, զինվորականներ ու քաղծառայողները՝ մարդիկ, որոնք այս երեք ոլորտին նվիրել են իրենց կյանքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել