«Հրապարակ» թերթը գրում է. «Արտակարգ դրության երկարաձգման որոշման ամենաուժգին հարվածը ստացել է իմքայլական պատգամավոր Հովիկ Աղազարյանը, հերթական եւ անորոշ ժամկետով հետաձգվել է նրա միջնեկ որդու հարսանիքը, որը նշանակված էր ապրիլի 3-ին, սակայն մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության պատճառով անորոշ ժամկետով հետաձգվել էր:

«Փաստորեն, իշխանության երեսից Դուք էլ «քաշվեցիք»»,- երեկ կատակով հարցրել է մեր լրագրողը։ Պատգամավորն ասել է. «Մենակ հարսանիքով չէ, կա նաեւ ամուսնություն», եւ չի բացառել, որ եթե ներկայիս իրավիճակը երկար շարունակվի, ապա սուսուփուս ամուսնությունը կկազմակերպեն»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 15.04.20թ. համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել