ԽՍՀՄ-ում կա՞ր արդյոք հավասարություն: Ուղիղ իմաստով՝ իհարկե ոչ: Խորհրդային քաղաքացիների աշխատավարձերը տարբերվում էին: Սակայն գումարային միջոցների բաշխումը նախկինում ամբողջովին այլ կերպ էր կատարվում, և գործարանի բանվորները կարող էին ավելի շատ գումար վաստակել, քան գրասենյակային աշխատղները:

Ահա թե որ մասնագիտությունների տեր անձինք էին ԽՍՀՄ-ում ամենաբարձր աշխատավարձը ստանում:

Պետական գործիչներ, պետական ծառայողներ, պատգամավորներ

Այս պարագայում քիչ բան է տարբերվում այսօրվանից: «Ժողովրդի ծառաներ» պատգամավորները խորհրդային տարիներին ևս բարձր աշխատավարձ էին ստանում: Նաև բազմաթիվ ստեր էին հորինում, որոնք թույլ էին տալիս ավելի շատ գումար խնայել: Պետական գործիչները հանգստանում էին լավագույն առողջարաններում և անգամ օտար երկրներ էին մեկնում:

Սակայն իրենց ունեցվածքի մասին նրանք հրապարակային խոսել չէին կարող: Մեծ հարստություն ունենալու համար նրանք կարող էին զրկվել աշխատանքից, զրկվել արտոնություներից, ինչպես նաև ազատազրկման ենթարկվել:

Տիեզերագնացներ

Տիեզերական ոլորտի աշխատողների մեծ եկամուտներն իսկապես արդարացված էին: Նրանք վտանգի էին ենթարկում սեփական առողջությունն ու կյանքը, հսկայական մտավոր ծանրաբեռնվածության էին ենթարկվում: Բացի աշխատավարձից՝ տիեզերագնացները նաև պարգևավճարներ էին ստանում, որոնք երբեմն գումարային տեսքով չէին լինում: Օրինակ՝ բաց տիեզերք գնալու համար ավտոմեքենա էր առաջարկվում: Իսկ Յուրի Գագարինը պետությունից ոչ միայն ավտոմեքենա, այլև բնակարան է ստացել: Գումարային պարգևավճարներ ու նվերներ տրվում էին նաև տիեզերագնացների հարազատներին:

Մարզիկներ

Պրոֆեսիոնալ մարզիկները, իհարկե, այնքան մեծ հարգանքի չէին արժանանում, որքան տիեզերագնացները: Նրանց աշխատավարձը կազմում էր 200-300 ռուբլի: Հասարակ քաղաքացու համար, սակայն այդ գումարը ևս չափազանց մեծ էր: Հաղթանակների համար մարզիկներին տրվում էին նաև պարգևավճարներ՝ ոչ պակաս, քան 100 ռուբլիի չափով: Նրանք օտար երկրներ էին գնում, հանգստանում լավագույն առողջարաններում:

Մարզիկներին ևս նվերներ էին տալիս: Օրինակ՝ հոկեյիստները հաղթանակի դիմաց ավտոմեքենաներ էին ստանում: Տարբեր մրցանակներ տարբեր կերպ էին «գնահատվում», և ամենաքիչ աշխատավարձը ստանում էին «Զենիթի» մարզիկները:

Վտանգավոր մասնագիտությունների տեր անձինք

Այս մասնագիտությունների տեր անձանց թվում էին քիմիկոսները, հանքափորները, բարձրահարկ շինությունների վրա աշխատողները: Մարդիկ, որոնք ինքնուրույն էին հանքեր փորում, ավելի բարձր էին վարձատրվում, քան իրենց տնօրենները: Աշխատանքային վտանգավոր պայմանների համար պարտադիր կերպով լրացուցիչ վճարում էին: Նույն հանքափորներն ունեին լրացուցիչ արձակուրդի, առողջարանում անվճար հանգստի իրավունք:

Սակայն, միաժամանակ, ԽՍՀՄ-ում կային նաև անարդարացիորեն ցածր վարձատրվող մասնագիտություններ ևս, օրինակ՝ ինժեներները, հասարակ ուսուցիչները, շարքային բուժաշխատողները և այլք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել