Մի թիքյա երկրում, որտեղ 1000-ից ավել վարակակիր ու 14 մահվան դեպք կա, վարչապետը, բան ու գործը թողած, հերիք չի՝ ժամը մեկ ստատուս ա գրում, մի հատ էլ քոմենթներում մարդկանց համոզում ա, թե ինչքան լավն են իրենց՝ կորոնավիրուսի հետևանքների չեզոքացմանն ուղղված ծրագրերը (սոցապ նախարարը թեռ թիթեռ ա նկարում):

Էլ ֆեյսբուքապետությունը ո՞նց ա լինում: Կարևորը՝ Ֆեյսբուքի պահանջները բավարարվեն, իրական կյանքը հեչ, իրա հունով կգնա:

Ծրագրերն էլ հո ծրագրեր չեն, մագիստրատուրա ավարտած հալով կարդում եմ, ի տո խճճվում եմ, էլ ուր մնաց՝ բանից անտեղյակ մարդը կարդա ու հասկանա: Էնքան եք խճճել, օր ու ամիս հաշվարկել, ոնց որ Ադրբեջան էիք ուղարկելու էդ օգնությունը, տնաշեններ: Ձեր ժողովուրդն ա: Ձրիակեր ա, արդարամիտ ա, միամիտ ա, թե Պողոս՝ ՁԵՐՆ Ա, ինքն ա Ձեզ բերել, նստցրել էդ փափուկ աթոռներին, որ հիմա իրա վնասների փոխհատուցման համար տենց խճճված ծրագրեր գրեք:

Ինչ ասեմ, հարգելի, սիրելի վարչապետ, օրը գա, այ սենց օգնությունների ու աջակցությունների հույսին մնաք, օրը 100 անգամ սոցապ նախարարության կայքը թարմացնեք, որ տեսնեք՝ ձեր հասանելիք 26.500 դրամ օգնության պատուհանը վերջապես բացե՞լ են, թե՞ էսօր էլ խաբեցին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել