Pastinfo.am-ը գրում է․

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին միջոցառման հետ կապված ունենք բավարարված 205 վարկ 8 մլրդ 851 մլն դրամի չափով: Այս մասին այսօր կառավարության արտահերթ նիստում ասաց Կենտրոնական բանկի տնօրեն Արթուր Ջավադյանը:

Նրա խոսքով վարկերը բավականին հարթ ձևով բաշխված են ամբողջ հանրապետությունով: ԿԲ նախագահը նկատեց գործունեության ոլորտներով նույնպես բաշխվածությունը լավ է հյուրանոցային բիզնես, ռեստորանային բիզնես, գյուղվերամշակում, առևտուր, առողջապահություն:

Նշենք, որ առաջին միջոցառման նպատակային թիրախներն են աշխատավարձ, հումք, սարքավորումներ, կոմունալ վճարներ, հարկերի վճարում, սննդի և դեղերի ներմուծումը:

«Ունենք նաև մերժված հայտեր, որոնց հիմնական պատճառները ներկայացված պահանջներին չհամապատասխանելն է: Հայտերի քանակը բավական մեծ է, ունենք 691 հայտ, մոտ 39 մլրդ դրամի»,-ասաց Արթուր Ջավադյանը:

Անդրադառնալով երկրորդ միջոցառմանը, որը վերաբերում է գյուղատնտեսության ոլորտին ԿԲ նախագահն ասաց, որ այստեղ էլ բավարարված վարկերի թիվը 536 է, որից 417-ը միկրովարկերն են: Վարկերի արժեքը 1 մլրդ 606 մլն դրամ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել