Երբ Արսեն Թորոսյանը վիդեո ա տարածում, որի վերնագիրն է. «Մի՛ մնա տանը», որի զաստավկայի վրա գրած է «Մի՛ մնա տանը», որտեղ 1 րոպե 20 վայրկյան տարբեր հայտնի մարդիկ ասում են «Մի՛ մնա տանը», ու միայն վերջին 5 վայրկյանում է այդպես ասողներից մեկը սկսում հազալ, տեսնես հասկանո՞ւմ է, որ.

• մարդկանց մի մասը վիդեոն մինչև վերջ չի նայելու (դա կարող է նաև դիտումների ստատիստիկայով ստուգել, թե մարդկանց որ մասն է մինչև վերջ նայում, երաշխավորում եմ, որ շատ է զարմանալու);

• մարդկանց մեկ այլ մասն էլ վիդեոն ընդհանրապես չի նայելու, բավարարվելով միայն վիդեոյի նկարով, որի վրա տարբեր հայտնի դեմքեր են ու գրած է «մի՛ մնա տանը»;

• որոշ կեղտոտ խաղացողներ էլ վիդեոյից կտրելու են ու ցույց տան միայն այն մասը, որտեղ հայտնիներն ասում են «մի՛ մնա տանը», բաց թողնելով էն վերջի ամենակարևոր «չամիչը»։

Սա բավականին պրիմիտիվ կիքս է, հաճախ է լինում, երբ հոլովակը ստեղծողը կենտրոնացած է իր հանճարեղության ու սրամտության վրա, այլ ոչ թե արդյունքի, երբ սցենարը գրում է խնդրին նայելով իր, այլ ոչ թե շարքային դիտողի աչքերով։

Մի խոսքով, ինչպես Չեռնոմիրդինն էր ասում. «Хотели как лучше, а получилось как всегда».

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել