Շատերի մոտ եմ կարդում. «Մարդիկ չեն հասկանում վտանգը, տգետ են, չի կարելի հույս դնել իրենց ողջամտության վրա»։

Մասամբ ճիշտ է, բայց ոչ ամբողջ ճշմարտությունն է։

Ամբողջ ճշմարտությունն այն է, որ ժողովրդին այդպես էլ հստակ չի ասվել, չի բացատրվել, թե նոր կորոնավիրուսն ինչ է, ինչով է վտանգավոր։ Ընդհանրապես որևէ հստակ բան չի ասվել։

Կիսաճշմարտություններ, կիսաստեր, լոպազ հայտարարություններ, կեղծ ակնարկներ, ատելություն ու ծաղրանք առ ցանկացած քննադատող՝ ահա թե ինչ են փոխանցում իշխանությունները հանրությանը, հստակ ու հասկանալի բացատրությունների փոխարեն։

Իշխանությունները ոչ միայն չեն կարողանում (ու չեն էլ փորձում) համախմբել հանրությանը, մոբիլիզացնել, այլ դեռ մի բան էլ ներիշխանական պայքարն է սրվել։ Բոլորը բոլորին подставка են անում, բոլորը փորձում են վտանգավոր թեմաները ուրիշի «ջեբը գցել», ոչ ոք չի ցանկանում ինչ-որ լուրջ խնդրի լուծման պատասխանատվությունն իր վրա վերցնել, քանի որ վախենում է, որ հետո «տակը կմնա»։

Այս ամենն այն աստիճան անթաքույց է արվում, որ արդեն դրսից է տեսանելի։ Շատ խելք պետք չէ հասկանալու համար, որ Հայաստանի թշնամիներն էլ են դա տեսնում ու եզրակացություններ անում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել