Tert.am-ը գրում է.

Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումների համաձայն՝ համաշխարհային տնտեսությունն այս տարի գրանցելու է անկում, բացի այդ Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն Կրիստալինա Գեորգիևայի հայտարարության համաձայն՝ վերջին մեկ ամսվա ընթացքում զարգացող երկրներից զարգացած երկրներ են հոսել 83 մլրդ դոլար, ինչն աննախադեպ կապիտալի արտահոսք է, որը չի եղել ֆինանսական պատմության ողջ ընթացքում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը:

«Սա մեկ անգամ ևս փաստում է, որ զարգացող երկրներն ավելի վատ վիճակում են գտնվում քանի որ կապիտալը այդ երկրներից հոսում է դեպի զարգացած երկրներ, իսկ մենք զարգացող երկիր ենք: Այս իրավիճակում, երբ մեր պաշտոնյաները հայտարարում են, թե մենք կարող ենք օգտվել կորոնավիրուսի ճգանաժամից և առաջանցիկ աճ ապահովենք, մեղմ ասած, հնարավոր չէ, քանի որ դրա համար անհրաժեշտ են կարողություններ, կապիտալ, ենթակառուցվածքներ, թիմ, տեխնոլոգիաներ, որն այս պահին մեր կառավարությունը և տնտեսությունը չունի»,- շեշտեց նա:

Հիշեցնենք, որ Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումների համաձայն` կորոնավիրուսի համաճարակը հանգեցնում է խոշորագույն համաշխարհային տնտեսական ճգնաժամի, որն աննախադեպ կլինի 1929-1933թթ. Մեծ ճգնաժամից ի վեր: ԱՄՀ ղեկավար Կրիստալինա Գեորգիևայի խոսքով` նույնիսկ լավագույն սցենարի դեպքում հնարավոր կլինի տնտեսության որոշակի վերականգնում ակնկալել 2021թ: «Սակայն ամեն ինչ կարող է շատ ավելի վատ լինել»,- ասել է Կրիստալինա Գեորգիևան:

Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե մեզ մոտ գրանցվել է ավանդների և վարկերի աճ, ըստ տնտեսագետի, տրամաբանական է: «Մեր ֆինանսական համակարգը միշտ լավ վիճակում է գտնվել, ունի բազմաթիվ արտոնություններ և տարիներ շարունակ գերշահույթներ է կուտակել ի հաշվի պետության և ազգաբնակչության։ Ներկայումս այն մարդիկ, որոնք նախատեսում էին այս կամ այն ձեռնարկատիրական գործունեությունը սկսել, կամ, ենթադրենք, անձը ցանկանում էր տուն կամ ավտոմեքենա ձեռք բերել, այդ գումարները դրել են բանկ: Մարդիկ չեն ցանկանում այդ գումարները տանը պահել, գործարքները չեն իրականացել, ինչի հետևանքով տնտեսության մեջ ակտիվությունը կտրուկ նվազել է. գործարքներ տեղի չեն ունենում մարդիկ գումարները պահում են կամ տանը, կամ բանկում, իսկ գումարն ինքն իրենով հավելյալ արդյունք, բարիք չի ստեղծում, այն պետք է տնտեսության մեջ դրվի, իսկ հիմա տնտեսական ակտիվությունը սահմանափակ է, մարդիկ չեն կարող ձեռնարկատիրական գործունեություն սկսել կորոնավիրուսի կարանտինային պայմաններում»,- ընդգծեց Պարսյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել