Ի՞նչ է ասում, Արսեն Թորոսյանը.

Ասում է.
-Վիրուսի շրջանառությունը, որպես այդպիսին, դուրս է եկել վերահսկողությունից։

-Երբ որ երկրով մեկ, ազգովի ուժասպառ լինենք, այդ ժամանակ որոշ գործողություններ կհանենք, մենակ թեստավորումն ու բուժումը կթողնենք, մեկուսացում չենք անի, քանի որ անիմաստ կլինի։

Եզրահանգում.
Կառավարությունը, և եթե պարետատունը չմեկնաբանի այս հայարարությունը, ապա նաև պարետատունը, ծրագիր չունեն վիրուսի տարածումը կանխարգելելու, այն վերահսկելի դարձնելու։

Եվրապական միությունը 50 միլլիոն եվրո գումար է տրամադրել Հայաստանին վիրուսի դեմ պայքարի համար, Համաշխարհայն բանկը 3 միլիոն դոլար է տրամադրել վիրուսի դեմ պայքարի համար։

Ի՞նչ է արել կառավարությունը մինչև հիմար.
-Մասնակի սահմանափակել է քաղաքացիների տեղաշարժը, շփումները, որպեսզի դրանով ժամանակ շահի և ռազմավարություն մշակի, միջոցներ ձեռք բերի համաճարակը չեզոքացնելու համար։

Իսկ ինչպես է օգտագործել այդ շահած ժամանակը.
-Օրենք է ընդունել, որը թույլ է տաիս վերահսկել քաղաքացիների տեղաշարժը և զանգերի ու հաղորդագրութունների վերծանություն նկատմամբ իրավունք է ստացել։
-Մեկ ամսում թեստավորել է 6000 մարդու, օրական միջինը 200 թեստ։

Սա, ոչ թե վիրուսի դեմ պայքարի անհնարինությա մասին է խոսում, ալյ կառավարիչների անճարության։

Երբ, որ Արսեն Թորոսյանը ասում էր, որ սա սովորական գրիպ է, իսկ մարդիկ, այդ թվում նաև ես, ասում էին, որ չի կարելի այդպես իմիջայլոց նայել այս խնդրին, ու որ նման մոտեցմամբ, իրավիճակը մի օր դառնալու է անկառավարելի, կառավարիչներից ոչ ոք չլսեց։ Քարոզարշավ սկսելու մեջ էդքան վարակի տարածումը չէր անհանգստացնող, որքան այն, որ երևոմ էր էդ մարդկանց վերաբերմունքը տիրող իրականությանը ու նրանց անհեռատեսությունը։

Հիմա, էլ ասում եմ՝ դեռ ամեն ինչ կորած չի։ Չի կարելի էս մոտեցմամբ առաջ գնալ։ Չի կարելի էս մոտեցմամբ երկիր կառավարել, չի կարելի սա համարել մարտավարություն։ Չի կարելի «ռացիոնալիզմի» անվան տակ պարտվողական քաղաքականություն վարել։

Արսենը ինչպես, որ սկզբում չէր գիտակցում հարցի լրջությունը, այդպես էլ հիմա չի ընկալում հնարավորությունների առկայությոնը, որովհետև «ինքը ամեն ինչ գիտի»։ Չի կարելի, ուղղակի չի կարելի այսպես առաջ շարժվել։ Անհրաժեշտ է կտրուկ քայլեր ձեռնարկել ու կանգնեցնել վարակի տարածումը քանի դեռ կա դրա հնարավորությունը։ Մի ամիս հետո դա էլ չենք կարողանալու անենք։ Եթե ձևը չգիտեն, թող հարցնեն...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել