Tert.am-ը գրում է.

Ավելի քան 30 երկրներ դիմել են Ռուսաստանին՝ թոքերի արհեստական օդափոխության սարքերի մատակարարման խնդրանքով: Այդ մասին լրագրողներին հայտնել Է Ռուսաստանի Դաշնության Արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Օլեգ Բոչարովը, գրում է ria.ru-ն։

«Մենք ցանկանում ենք օգտագործել այս իրավիճակը՝ միջազգային շուկաներ դուրս գալու համար։ Մենք կարծում ենք, որ բոլոր նախապայմանները կան, որպեսզի մեր ներուժը կենտրոնացնենք ոչ միայն թոքերի արհեստական օդափոխության սարքերի բնագավառում, այլև այլ բարդ բժշկական սարքերի արտադրության մեջ, և մինչև տարեվերջ հատուկ ծրագիր ստեղծենք»,- ասել է նա։

Բոչարովի խոսքով՝ ձեռնարկություններն ավելացնում են բժշկական սարքավորումների արտադրությունը «ինչպես Հայրենական մեծ պատերազմի ժամանակ»: Ապրիլին արտադրությունը նախատեսվում է բարձրացնել 8 անգամ, մայիսին՝ 25, իսկ հունիսին՝ 30։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել