Արսեն Թորոսյանն ասում է, որ կորոնավիրուսի շրջանառությունը դուրս է եկել վերահսկողությունից։ Իհարկե, դուրս պիտի գար, երբ աշխարհում համաճարակը արագ տեմպերով տարածվում էր, մեր ոչ բարով իշխանությունները քարոզարշավ էին անում, ասում էին՝ կորոնավիրուսն ում շունն է, պինցետով կհանենք ու արաղով կախտահանենք, վտանգավոր վիրուս չէ, անհանգստանալու կարիք չկա։ Իսկ հիմա տեսնում ենք, թե ապաշնորհ և անլուրջ վերաբերմունքի հետևանքով ինչի հասցրին մեզ իշխանությունները։ Դե «հպարտ» քաղաքացու անձնագրեր բաժանեք, քարոզարշավ արեք, հեղափոխությանն «ԱՅՈ» ասեք, ոնց ուզում եք, արեք, բայց մարդկանց ապրուստի խնդիրը հոգացեք։ Ասում էիք՝ զարգանում ենք, փողի խնդիր չունենք, ֆինանսական պահուստներն «աննախադեպ» ծավալների են հասել և այլն։ Եկել է ճիշտ ժամանակն «աննախադեպ» ձեռքբերումներով ժողովրդին սոված չթողնելու։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել