Tert.am-ը գրում է․

Նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում ամբողջ աշխարհում երկրների կառավարությունները վատ գործելաոճ են դրսևորել: Իսպանիայից մինչև Մեծ Բրիտանիա և Միացյալ Նահանգներ քաղաքական գործիչները չափից ավելի երկար են սպասել իրենց քաղաքացիների պաշտպանության համար անհրաժեշտ կտրուկ քայլերի ձեռնարկման համար: Այս մասին գրում է Bloomberg հանդեսը՝ նկատելով, որ մինչդեռ Հունաստանը նկատելիորեն և, միգուցե ի զարմանս աշխարհի, տվյալ բացասական միտման առումով բացառություն է:

«Այս երկրի կառավարությունը, ի տարբերություն մի շարք այլ եվրոպական երկրների, համավարակի տարածման շատ ավելի վաղ փուլում է սոցիալական հեռավորության պահպանմանն ուղղված խիստ միջոցներ ձեռնարկել: Արագ արձագանքը Հունաստանին օգնել է խուսափել առողջապահական համակարգի ճգնաժամից, որին առերեսվել են շատ ավելի հարուստ ու հզոր պետությունները: Հատկանշական է, որ, ի տարբերություն Իտալիայի և Իսպանիայի, Աթենքը կենսական նշանակություն չունեցող բոլոր խանութները փակել է արդեն առաջին իսկ մահվան դեպքից հետո: Մինչդեռ Իտալիան և Իսպանիան նման քայլի են դիմել կորոնավիրուսով պայմանավորված առաջին մահվան դեպքերի գրանցումից 18 և համապատասխանաբար՝ 30 օր անց: Բացի այդ, Հունաստանն անհամեմատ ավելի շուտ է արգելք սահմանել  բնակիչների ազատ տեղաշարժի համար»,-գրում է աղբյուրը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել