Panorama.am-ը գրում է․

Խիստ սոցիալական հեռավորության միջոցառումներն օգնեցին Գերմանիային փոքր-ինչ դանդաղեցնել նոր կորոնավիրուսի տարածումը։ Այս մասին, ինչպես գրում է Reuters-ը, նախօրեին ասել է կանցլեր Անգելա Մերկելը՝ զգուշավոր հույս հայտնելով, որ Զատիկից հետո որոշ սահմանափակումներ հնարավոր է թեթևացվեն:

«Կարող եմ ասել, որ վիրուսի տարածման վերջին թվերը զգուշավոր հույս են տալիս։ Կորը մի փոքր հարթվում է, վարակվածների թիվը մի փոքր իջնում է: Մենք կարող ենք շատ ուրախ լինել այդ կապակցությամբ»,- ասել է Մերկելը:

Մերկելը նշել է` սպասում է, որ երկուշաբթի օրը հրապարակվեն Գերմանիայի Գիտությունների ազգային ակադեմիայի առաջարկությունները, նախքան դա որոշում կկայացնի շարժման սահմանափակումների և սոցիալական հեռավորության կանոնների վերաբերյալ, որոնք գործում են մարտի սկզբից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել