Aysor.am-ը գրում է.

Արցախում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովից տեղեկացնում են, որ Քաշաթաղի ինքնամեկուսացված Միրիկ, Մոշաթաղ, Ծիծեռնավանք համայնքներն առաջիկայում կապահովվեն անհրաժեշտ պարենամթերքով:
Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարությունը Միրիկ համայնքին արդեն տրամադրել է 15 օրվա պարենամթերք, իսկ մյուս համայնքներին կհատկացվի առաջիկա օրերին:
Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը վերոնշյալ համայնքներում մեքենաների իրականացնում է ախտահանման աշխատանքներ, իսկ ԱՆ «Համաճարակաբնության և հիգիենայի կենտրոն»-ը լրացուցիչ ճշտում են վարակակիրների հետ շփման մեջ գտնվող բոլոր խմբերը, ախտահանիչ աշխատանքներ իրականացնում տեղի բնակիչների առանձնատներում, հասարակական օբյեկտներում,ինչպես նաև՝ տրամադրում հիգենիայի պարագաներ:
Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ թեստավորված երկու քաղաքացիների առողջական վիճակը նորմալ է, վարակին բնորոշ ախտանիշներ չունեն:
Այս պահին առողջապահական բուժհաստատություններում (Քաշաթաղի բուժմիավորում) մեկուսացված 4 քաղաքացիներ կան՝ կորոնավիրուսի հաստատված դեպքով քաղաքացին՝ առաջին վարակակրի հարսը, նրա երկու երեխաները, ամուսնու հայրը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել