Tert.am-ը գրում է.

ԱՄՆ-ում սկսվել են մալարիայի դեմ օգտագործվող դեղամիջոցի՝ հիդրօքսիքլորոքինի (hydroxychloroquine) կլինակական փորձարկումները, որոնց ընթացքում ամերիկացի փորձագետները կպարզեն՝ արդյո՞ք արդյունավետ և անվտանգ է այն կորոնավիրուսի բուժման համար, թե՞ ոչ: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ԱՄՆ առողջապահության ազգային ինստիտուտի հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ գիտափորձի առաջին մասնակիցները գրանցվել են Թենեսի նահանգում: Ակնկալվում է, որ փորձերին կմասնակցեն ավելի քան 500 հիվանդներ, որոնց մոտ կորոնավիրուս է ախտորոշվել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել