News.am-ը գրում է․

Նոր կորոնավիրուսի տարածման պատճառով համաշխարհային տնտեսության համար ընդհանուր վնասը երկու տարվա ընթացքում ավելի քան 5 տրիլիոն դոլար կկազմի: Այսպիսի փորձագիտական գնահատականներ է չորեքշաբթի օրը ներկայացրել Bloomberg գործակալությունը:

Հրապարակման մեջ նշվում է, որ «աշխարհը մտնում է 1930-ական թվականներից ի վեր խաղաղ ժամանակներում ամենախորը ռեցեսիայի մեջ` հաշվի առնելով, որ վիրուսի պատճառով իշխանությունները մասնավոր ձեռնարկություններին կարգադրել են դադարեցնել աշխատանքը, իսկ մարդկանց` մնալ տանը»: «Չնայած անկումը, կանխատեսումների համաձայն, տեւական չի լինի, [երկրների] տնտեսություններին ժամանակ կպահանջվի կորուստները վերականգնելու համար», - շեշտվում է հոդվածում:

Հոդվածում մեջբերվում է Citigroup բանկային ընկերության գլխավոր տնտեսագետ Քեթրին Մանի կարծիքը: Ըստ նրա` համաշխարհային տնտեսությանը հասցված վնասը կգերազանցի 5 տրիլիոն դոլարը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել