Armenpress.am-ը գրում է․

Իրանում կորոնավիրուսի ապրիլի 9-ի վիճակագրական տվյալների համաձայն, նախորդ օրվա համեմատ վարակակիրների թիվն ավելացել է 1634-ով՝ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմելով 66 հազար 220:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ԻԻՀ­-ում Հայաստանի դեսպանատունը:

Մահացածների թիվն ավելացել է 117-ով: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 հազար 110 մարդ:

Վարակվածներից 3 հազար 918 մարդ գտնվում է ծանր վիճակում:

Իրանում մեկ օրում ապաքինվածների թիվն ավելացել է 2 հազար 497-ով՝ ընդհանուր թիվը կազմելով 32 հազար 309: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել