168.am-ը գրում է․

Ապրիլի 13-ին, ժամը 11:00-ին Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի: Գործադիրն այսօր ընդունեց  խորհրդարանում արտահերթ նիստ գումարելու մասին որոշում հետևյալ օրակարգով.

«Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

(առաջին ընթերցում)

(երկրորդ ընթերցում)

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթ

(առաջին ընթերցում)

(երկրորդ ընթերցում):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել