168.am-ը գրում է.

Ուկրաինայում կարանտինի շրջանում միջինը 35 տոկոսով նվազել են գողության և կողոպուտի դեպքերը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ նախորդ տարի մարտի 11-ից ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում երկրում գրանցվել է 26 հազար գողություն: Ընթացիկ տարում այդ ցուցանիշը կազմել է 17 հազար, այսինքն՝ 34.9 տոկոսով պակաս:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել էր կողոպուտի 815, այս տարի նույն ժամանակահատվածում՝ 543 դեպք: Գրանցվել է 33.4 տոկոսով նվազում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել