Tert.am-ը գրում է.

ԱՄՆ-ում մահացության ցուցանիշով առաջատար են Նյու Յորք և Կալիֆոռնիա նահանգները, որտեղ ուշացումով սկսեցին մեկուսացնել վարակակիրներին, իսկ պայքարն էլ ավելի ուշացրած նահանգներում, օրինակ՝ Լուիզիանայում, մահացության պիկը նոր է լինելու: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել ԱՄՆ Քլիվլենդի համալսարանական հիվանդանոցի պրոֆեսոր, անեսթեզիոլոգ Րաֆֆի Ավետիսյանը:

«Պլանային վիրահատությունները մեր հիվանդանոցներում չեղարկված են: Իմ նահանգում ևս՝ Օհայոյում, հիվանդացության գագաթնակետն սպասվում է մայիսի սկզբին, և մեր համալսարանական հիվանդանոցը պատրաստ է ընդունելու հիվանդներին, լսարանները վերափոխել ենք հիվանդասենյակների»,- ասել է Ավետիսյանը:

Ըստ պրոֆեսորի՝ պետք է լսել բացառապես բժիշկ-համաճարակաբաններին, առաջնորդվել նրանց ցուցումներով, մինչև փորձարկվեն վիրուսի դեմ բուժանյութերն ու պատվաստանյութի փորձանմուշները. «Պետք է որքան հնարավոր է շուտ պատրաստվել կորոնավիրուսի հիվանդացության պիկին: Այս պատերազմը բոլորս միասին պետք է հաղթենք: Օրինակ՝ մաթեմատիկոսները կարող են որոշել, թե երբ սպասենք պիկին: Ի վերջո, ախտանշաններ չունեցող վարակակիրները հասցնում են վարակել միջինը երեք հոգու: Այդպիսով՝ վարակն արագորեն տարածվում է»:

Ավետիսյանի կարծիքով՝ Հայաստանը պետք է փորձի հիվանդացությունը պահել կորոնավիրուսակիրների համար նախատեսված 1400 մահճակալի սահմաններում, մինչև հայտնաբերվի պատվաստանյութը. «Չինաստանում վերջին 24 ժամում նոր հիվանդ չի հայտնաբերվել, այսինքն՝ այս հիվանդությունն այդ երկրում չորս ամիս տևեց: Դա, իհարկե, չի նշանակում, թե մյուս երկրների համար էլ է այն այդքան տևելու»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել