Tert.am-ը գրում է.

Իսպանիայի իշխանությունները հույս ունեն, որ երկիրը կարող է աստիճանաբար նորմալ կյանքի վերադառնալ ապրիլի 26-ից հետո: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Իսպանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ, ֆինանսների նախարար Մարիա Խեսուս Մոնտերոյին:

Խորհրդարանն ապրիլի 9-ին պետք է երկարաձգի բարձր պատրաստվածության ռեժիմը, որը մտցվել է մարտի 14-ին, այս անգամ՝ մինչև ապրիլի 26-ը:

«Ապրիլի 26-ից սկսած քաղաքացիները կարող են աստիճանաբար վերադառնալ նորմալ կյանքի»,- հայտարարել է Մոնտերոն հարցազրույցի ժամանակ:

Միևնույն ժամանակ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը չի բացառել, որ բարձր պատրաստվածության ռեժիմը կարող է երկարաձգվել նաև ապրիլի 26-ից հետո, սակայն սահմանափակումներն ինչպես բնակչության, այնպես էլ տնտեսական գործունեության նկատմամբ աստիճանաբար կմեղմանան:

Մոնտերոյի խոսքով՝ ապրիլի վերջից մարդիկ կարող են վերադառնալ «փողոցներ ու հրապարակներ», բայց հստակ կարգադրություններով, որոնք մշակում է կառավարությունը` հետևելով փորձագետների կարգադրություններին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել