Tert.am-ը գրում է․

Vogue ամսագրի իտալական հրատարակության ապրիլյան համարը կորոնավիրուսային ճգնաժամի ֆոնին պատմության մեջ առաջին անգամ կթողարկվի սպիտակ շապիկով:

Ամսագրի գլխավոր խմբագիր Էմանուելե Ֆարնետին Instagram-ում հայտնել է, որ Vogue Italia-ի ապրիլյան համարը լույս կտեսնի հաջորդ ուրբաթ:

«Իր երկարամյա պատմության ընթացքում, որն ավելի քան հարյուր տարի է, Vogue-ն անցել է պատերազմների, ճգնաժամերի, ահաբեկչական գործողությունների միջով, բայց անմասն է մնացել այդ ամենից։ Բայց այլ բանի մասին խոսելը, մինչդեռ մարդիկ մահանում են, բժիշկներն ու բուժքույրերը վտանգում են իրենց կյանքը, իսկ աշխարհը մեկընդմիշտ վերաձևափոխվում է, Vogue Italia-ի համար չէ: Համապատասխանաբար, մենք հետաձգեցինք մեր գլխավոր շապիկի վերաբերյալ նախագիծը և զրոյից աշխատեցինք նորի վրա»,- գրել է նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել