«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի նախօրեի ասուլիսը փոթորկել է պատգամավորների անդորրը: Նրանք հասկացել են, որ, ի տարբերություն իրենց, նախարարները ստանալու են իրենց ամսական պարգեւավճարները՝ մեկ աշխատավարձի չափով։

Նման եզրակացության են եկել, քանի որ Փաշինյանը միայն 1 ամսվա մասին խոսեց՝ ասելով, որ մարտի պարգեւավճարներն իր որոշմամբ կփոխանցվեն կորոնավիրուսի ֆոնդին: Մինչդեռ օրերս ԱԺ նախագահը որոշեց, որ երկրորդ եռամսյակի պարգեւատրումների ֆոնդն ուղղվելու է նշված ֆոնդին։ Ընդ որում՝ ոչ միայն պատգամավորների, այլեւ աշխատակազմի պարգեւատրումները:

Հիշեցնենք, որ նախարարները 750 հազար դրամ աշխատավարձ են ստանում եւ ավելի քան մեկ տարի՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ամսական նույնքան էլ պարգեւավճար»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 08.04.20թ. համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել