Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի ( Ֆեյքերի ֆաբրիկայի) տարեկան բյուջեն կազմում է 733 000 000 դրամ, տնօրենն ունի 2 տեղակալ և 10 խորհրդական: Ֆեյքերի ֆաբրիկայի տնօրեն Հովհաննեսը 2019 թ-ին 3 անգամ ինքնապարգևատրվել է 1,5 մլն դրամ ընդհանուր գումարով, իսկ աշխատակիցները 1,5 տարում` 131,6 մլն դրամով: Տարեկան ավելի քան 700 մլն բյուջե ունեցող պետական կառույցը , որը առավել հայտնի է հայհոյանքների տարափ տարածելով, հրաժարվում է ներկայացնել իր աշխատակիցներին ` թքած ունենալով հասարակական կարծիքի, թափանցիկության և վերջապես` օրենքի վրա: Ինչ առաքելություն է իրականացնում ֆեյքերի ՊՈԱԿ-ը, որ ԱԱԾ-ից ավելի փակ է, ինչի օրինակ Հայանտառ ՊՈԱԿ-ի հաստիքացուցակը հասանելի է, բայց ֆեյքերի ֆաբրիկայինը` ոչ: Մինչ այժմ ինչ է արել այդ չարաբաստիկ ՊՈԱԿ-ը իր հսկայական բյուջեով` ոչինչ( դե հայհոյանքը չհաշված): Ֆաբրիկայի տնօրեն Հովհաննեսն ով է ու ինչ է անում, որ 10 խորհրդական էլ պահում է: Հովհաննեսը բացի հայհոյանքների տարափը ուղղորդելուց էլ ինչով է զբաղված ` հայտնի չէ: Սրանք հարցեր են, որոնց պատասխանը պետք է տրվեին, բայց չեն տրվել և ես դիմել եմ դատարան, որն էլ ամիսներ առաջ հայցը վարույթ է ընդունել և 《անհասկանալի》 պատճառներով մինչ օրս դատական նիստի օրը չի նշանակել:
Այս անգամ ևս մաղթում եմ Հովհաննեսին այն, ինչ նախորդ անգամ էի մաղթել...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել