Tert.am-ը գրում է.

ՌԴ վիրուսաբանության և բիոտեխնոլոգիայի «Վեկտոր» կենտրոնի տնօրեն Ռինատ Մակսյուտովը Վլադիմիր Պուտինի հետ խորհրդակցության ժամանակ տեղեկացրել է, որ երկու դեղամիջոց նախնական դրական արդյունք են տվել նոր տեսակի կորոնավիրուսի բուժման հարցում:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, վերջինս մասնավորեցրել է, որ իրենք նման արդյունք են ստացել ավելի քան 30 հակավիրուսային դեղամիջոցներ ուսումնասիրելուց հետո: 

Մակսյուտովն ընդգծել է, որ հատուկ հակավիրուսային ազդեցության դեղամիջոցների ընտրությունն իրականացվել է աշխարհում կլինիկական հետազոտություններից ստացված տվյալների բիոտեղեկատվական ուսումնասիրության հիման վրա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել