Tert.am-ը գրում է.

Անցած տարի նոյեմբեր ամսին ես երկու ժամ մասնակցեցի Ռոբերտ Քորչարյանի ու մյուսների գործով դատավարությանը և հասկացա, որ այդ ամենը թատրոն է։ Այս մասին Անժելա Թովմասյանի՝ Արմնյուզ ՀԸ  «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է «Միջազգային քրեական» դատարանի անդամ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆրանսահայ փաստաբան Սևակ Թորոսյանը։

Հիշեցնենք, որ այդ դատական նիստից հետո փաստաբանն այլևս չի ներկայացել դատական մյուս նիստերին։

Ըստ Սևակ Թորոսյանի՝ իրավական տեսանկյունից այս դատավարությունն իրենք հաղթել են․ «Երեսունից ավել խախտումներ ենք արձագանքել, որոնք ուղարկել եմ եվրոպական մի շարք ինստիտուտների, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին»։

Սևակ Թորոսյանն անընդունելի է համարում այն հանգամանքը, որ կորոնավիրուսի համավարակի պայմաններում Ռոբերտ Քոչարյանին, ով այս օրերին գտնվում էր Հայաստանի բժշկական կենտրոններից մեկում, նորից տեղափոխել են մեկուսարան․ «Պետք է Ռոբերտ Քոչարյանին բժշկական կենտրոնից տուն ուղարկեին, մինչդեռ նորից մեկուսարան տեղափոխեցին»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել