Tert.am-ը գրում է.

Սիսիանում ոստիկանության ծառայողների ու քաղաքացիների միջև միջադեպ է գրանցվել, կան վնասվածքներ ստացած քաղաքացիներ։ Միջադեպի վերաբերյալ Tert.am-ի հարցին ի պատասխան ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը պարզաբանեց․

«ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն»։

Հիշեցնենք,որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ նշելով, թե Սիսիանի ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարը բռնություն է կիրառել քաղաքացիների նկատմամբ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել