Aysor.am-ը գրում է.

Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն արձանագրվել է մարտի 30-ին ՀՀ Արտաշատ քաղաքից Արցախ ժամանած քաղաքացու մոտ։ 

«Ցավոք, ունենք արձանագրված կորոնավիրուսի վարակման առաջին դեպքը։ Խոսքը Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղի բնակչի մասին է՝ 1957 թվականին ծնված, ով մարտի 30-ին Արցախի Հանրապետություն է ժամանել ՀՀ-ից՝ Արտաշատի շրջանից», - լրագրողներին ասաց Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը։

Նա ընդգծեց՝ քաղաքացին առողջապահության նախարարության կողմից մեկուսացվել է ապրիլի 2-ին, Քաշաթաղի շրջանային բուժմիավորումում և պահվել հսկողության տակ այն բանից հետո, երբ տեղեկություններ են ստացվել ՀՀ Արարատի մարզում ապրող նրա ընտանիքի անդամների շրջանում վարակի հավանականության մասին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել