Tert.am-ը գրում է.

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատմել է կանխարգելիչ միջոցառումների մասին, որոնք ձեռնարկվում են նախագահ Վլադիմիր Պուտինի՝ կորոնավիրուսով վարակվելը կանխելու համար, գրում է interfax.ru կայքը։

Մասնավորապես, Պեսկովը հայտնել է, որ նախապես թեստավորում են անցնում բոլոր այն անձինք, որոնք հանդիպում պետք է ունենան նախագահի հետ։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Վլադիմիր Պուտինն ինքնամեկուսացման մեջ է գտնվում՝ Պեսկովը հիշեցրել է, որ նախագահը նախօրեին Կրեմլ է ժամանել Հեռավոր Արևելքի զարգացման հարցերով ժողով անցկացնելու նպատակով։ Մամուլի քարտուղարի խոսքով՝ նախագահը շարունակում է ոչ մեծ թվով մարդկանց հետ հանդիպումներ ունենալ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել