Tert.am-ը գրում է.

Մեր հաստատության անգործ մնացած 49 աշխատակիցներն ասես այս երկրի քաղաքացի չլինեն, ոչ աշխատանք ունեն, ոչ աջակցություն են ստանում, այս պայմաններում չեն ապրում, ուղղակի՝ գոյատևում են: Այս մասին Tert.m-ի հետ զրույցում ասաց Գյումրու «Թռչունյան տուն» երեխաների խնամքի լուծարված գիշերօթիկ հաստատություն-կրթարանի տնօրեն Սոնա Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատություն-կրթարանը հունվարի 11-ից լուծարվել էր:

«Բոլորը աշխատողները մեկուսացված են, իրենց տներում են, շատ վատ է իրենց պայմանները: Ուղղակի այս վիճակը մի քիչ խանգարեց, չեմ կարծում, որ մենք պետք է այս ամենը շրջանցենք, որովհետև շատ լուրջ իրավիճակ է առաջացել: Լուծարված կենտրոնի աշխատողները չունեն այլ աշխատանք, միջոցներ, օգնություն չեն ստանում, ո՞նց կարելի է: 49 հոգի, ոչ մի աշխատանք, ոչ մի օգնություն, ոնց որ այս երկրի քաղաքացի չլինենք, այդ վիճակն է, ոչ մի վերաբերմունք չկա, բոլորը շատ ընկճված, խեղճուկրակ վիճակում գոյատևում են: 49-ից ոչ մեկին ոչ մի աշխատանք չտրվեց, շատ լավ մասնահգետներ ունեինք»,- ասաց Սիմոնյանը:

Նա նշեց, որ հասկանալի է՝ բոլորը միասին պետք է այս ճգնաժամը հաղթահարեն, բայց ևս մեկ անգամ ընդգծեց. «Ոչ աշխատանք կա, ոչ աշխատավարձ, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ է կատարվում, չեն ապրում, գոյատևում են ուղղակի, բայց ի՞նչ անեն, շատ վատ է»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել