Նիկոլ, հետաքրքիր է, իրո՞ք Ձեզ այնպիսի ակվարիումի մեջ են պահում, որ ոչնչից տեղյակ չեք, իրո՞ք Ձեզ խաբում է Ձեր շրջապատը, իրո՞ք Ձեզ թվում է՝ ամեն ինչ լավ է, իրո՞ք։ Բա Դուք երբեք չե՞ք կարդում մեր գրածը՝ Ձեզ օգնող ու հուշող, ժողովրդին մտահոգող հարցերը, և վերջապես, գլխավորը՝ Դուք և Ձեր թիմը չե՞ք տեսնում, որ մսխել եք 2 տարի առաջվա ռեսուրսը, մարդկային լեցուն հրապարակների հոծ զանգվածները, երջանիկ ժպիտները, չե՞ք ափսոսում Ձեր ձեռք բերածը և Ձեր կողքը լցրած անուղեղների պատճառով Ձեր կորցրածը, Ձեր 20 տարվա ճանապարհը, Ձեր անցած ուղին, չե՞ք ափսոսում, որ կորցրել եք մարդկանց վստահությունը, հավատը։

Զգուշացրինք Ձեր սիրած ՖԲ-ում՝ մի կրկնեք նախորդների սխալները, ոչ մի իշխանություն հավերժ չէ։ Բա Դուք հեչ չե՞ք նախանձում, չե՞ք ափսոսում Ձեր երկու տարի առաջ եղած կարգավիճակը, էդ անմեղսունակների թիմի պատճառով ինքներդ Ձեզ զոհաբերում եք։

Չկա՛ Ձեր կողքին գեթ մեկ հոգի, որ ասի՝ կանգ առ, նայիր շուրջդ, մեզ սխալ ճանապարհով են տանում, քանզի փողն ու պաշտոնը շատ շուտ կուրացնելու հատկություն ունեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել