Panorama.am-ը գրում է․

«Իրանի բարձրագույն հոգևոր ղեկավար Ալի Խամեյնին համաձայնել է 1 միլիարդ եվրո հատկացնել Իրանի ազգային զարգացման ֆոնդից՝ երկրի ինքնիշխանության հիմնադրամից, կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարելու համար»,- Ինտերֆաքս-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է CNBC արաբական ծառայությունը ՝ վկայակոչելով Իրանի նախագահի կայքը:

Այս միջոցները կուղղվեն Առողջապահության նախարարության և զբաղվածության մասնագիտացված հիմնադրամի կարիքներին:

Մարտի վերջին Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել էր, որ կառավարությունը մտադիր է համաձայնություն ստանալ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարելու համար օգտագործել հիմնադրամի միջոցները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել