Armenpress.am-ը գրում է.

Օրավարձով աշխատող քաղաքացիները դժվարություններ ունեն կոմունալ վարձերի վճարման հարցում: Ի՞նչ աջակցություն կարող է ցուցաբերել կառավարությունը: Քաղաքացիներից մեկի հարցին ի պատասխան  ուղիղ հեռարձակմամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինանը նշեց, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, պարետատունը հայտարարել են՝ մինչև արտակարգ դրության ավարտը քաղաքացիներին մատակարարվող էլեկտրանէներգիայի, բնական գազի, խմելու ջրի դիմաց չվճարման դեպքում անջատումներ տեղի չեն ունենալու:

«Ըստ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ այս իրավիճակը ֆորս մաժորային է, ինչը նշանակում է, որ չվճարումների հետ կապված անջատումներ տեղի չեն ունենալու: Ինչ վերաբերում է հետագա վճարումներին, ապա մենք սոցիալական աջակցության միջոցառումներ ենք իրականցնում: Մենք հետևելու ենք այդ միջոցառումների իրականացման արդյունավետությանը և ինչպես ասացի, եթե պետք լինի, ապա այդ որոշումներում կկատարվեն անհրաժեշտ կարգավորումներ, որպեսզի միջոցառումներն առավել արդյունավետ լինեն սոցիալական դժվարությունները հաղթահարելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Նիկոլ Փաշինյանը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել