Ես գտնվում եմ Հռոմի նավահանգստում՝ Կոստա Վիկտորիա նավի վրա, մարտի 25-ից։ Մեկնել էինք մարտի 7-ին Դուբայից։ Ընթացքում 2 կորոնավիրուսի դեպք գրանցվեց նավի վրա։ Մարտի 23-ից մեկուսացվեցինք մեր սենյակներում։ Իտալիա ժամանման հաջորդ օրվանից տարբեր երկրների դեսպանատների օգնությամբ մեր նավից առանց կարանտին անցնելու հեռացել են մոտ 1200 ուղեւորներ և անձնակազմի անդամներ եվրոպական և ասիական երկրներից։ Մեկնեցին ինքնաթիռներով կամ ավտոբուսներով՝ հատելով մի քանի երկրների սահմաններ։ https://tourism.interfax.ru/ru/news/articles/68575/

«Կոստան» հայտնում է, որ մեկնել են եվրոպական և ասիական պետությունների, դեսպանատների աջակցությամբ։
Նավի վրա մնացել են 85 ռուս, 8 ուկրաինացի, մեքսիկացի և 1 հայ՝ ես։

Ինձ շատ են հարցնում՝ իսկ մեր Հայաստանի դեսպանատունը չի օգնում ձեզ։ Դրա համար ստորեւ ներկայացնում եմ Հռոմում Հայաստանի դեսպանատան հետ նամակագրությունս։

[3/29, 12:23 PM] Arm Embassy Italy: Tsavok srti [email protected] miayn Rusastani qaghaqatsineri e tuyl talis mtnel yerkir, tranzitov ughevor tuyl chen talis vertsnel. Duq yev [email protected] piti Rusneri het gnayik, bayts [email protected] argelel e ayl yerkrneri qaghaqatsineri [email protected]
[3/29, 12:33 PM] Art: Isk Hayastane chi karox samoliot uxarki ir qaxaqacineri hamar Italiaium?
[3/29, 12:34 PM] Art: Amsi 25ic Hromum erevi menak es chem
[3/29, 12:43 PM] Arm Embassy Italy: [email protected] marti 15in bolor qaghaqatsinerin durs e berel Italiayi tarber shrjannerits. Mnatsel en ayn mardik ovqelr mshtapes bnakvum en Italiayum u chen tsankanum meknel.
[3/29, 12:45 PM] Art: Lav, ekeq havatanq vor marti 15ic amboxj Italiayum chka Hayastani qaxaqaci. Isk indz inch eq arajarkum anel?
[4/1, 11:12 AM] Arm Embassy Italy: Dzez teghapokhetsin hyuranots?
[4/1, 12:49 PM] Arm Embassy Italy: [email protected] kapi mej e Costayi patasxanatu andzants het yev hetevum e iravichaki [email protected]
Isk Hayastane inqnatir patrastvum e uxarkel ? Vortev rusnere chen galis
[4/2, 5:24 PM] Arm Embassy Italy: Ays pahi drutyamb nor trichk chi nakhatesvum. Norutyun linelu depqum anpayman kteghekatsnenk.

2 օրից ապրիլի սկզբին ինչ-որ հրաշքով ևս 70 հայ հայտնվեցին Իտալիայում, բայց երկիրս անզոր է հանել մեզ Իտալիայից։ Մի բան չեմ հասկանում՝ ինչպես են ուրիշ երկրներ դա անում։ Մի՞թե հնարավոր չէր ավտոբուսով ուղարկել կամ տրանզիտով ինչպես իսպանացիներին, բելգիացիներին, շվեդներին և այլ ցիվիլ ազգերին։ Ինչո՞ւ ենք մենք մեզ ստորադասում այն աստիճան, որ ամաչե՞նք մեր քաղաքացիությունից։ Կամ ռուսների վրա՞ ենք դնում ամեն ինչում մեր հույսը, արդարացնում ենք անգործությունը պանդեմիայով։ Չէ՞ որ հենց նման իրավիճակներում են մարդիկ հիասթափվում իրենց երկրներից և հեռանում, բայց ոչ ես։ Չեմ էլ փոշմանել, որ մեկնել եմ շրջագայության։ Ուղակի ցավալի է, որ անտեր քաղաքացիների պես վեր ենք ընկած էստեղ, երբ կարող էինք որպես բժիշկ, դասատու կամ հոգեբան օգնել հայրենիքին էս ծանր օրերին։


Ապրիլ 5, 2020

Արտաշես Հովհաննիսյան, Հռոմ
Այսօր՝ 5 Ապրլի, դիտեք Вести Недели , РТР

Ոչ ադեկվատ մեկնաբանությունները կհեռացվեն, կրկնելու դեպքում մեկնաբանողներ։

I am now on the ship Costa Victoria in Rome. We start our journey March 7 from Dubai. During a cruise we had 2 cases of coronavirus Argentinian and Spanish ladies. From March 23 we have been lockdowned in our cabins.Starting from next day of our arrival at March 25 about 1200 passengers start leaving a ship with help of their embassies. Now only we are at ship- 85 Russians, 8 Ukrainians and me waiting for airplane to home.
April 5, 2020

Image may contain: sky, ocean and outdoorImage may contain: one or more peopleImage may contain: outdoorImage may contain: outdoor

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել