Tert.am-ը գրում է.

Հասկանալի էր, որ Հայաստանը չէր կարող շրջանցել կորոնավիրուսի ներթափանցումը, բայց պետք է կառավարելի դարձնել ռիսկերը։ Այս մասին Tert.am-ի հետ զրուցում ասաց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը։

«Կառավարությունը տապալել է կանխարգելման փուլը և փաստացի նպաստել են նրան, որ կորոնավիրուսը տարածվի։ Երբ արդեն հայտնի էր, որ կարող է լինել կորոնավիրուսի առկայություն Հայաստանում, իշխանությունը մարդկանց խմբերով հավաքում էին և հանրաքվեի հետ կապված ատելության քարոզ էր իրականացվում։ Եթե այս փուլում չգնա կոնկրետ քայլեր իրականացնելու ճանապարհով, ցավոք սրտի, կարող ենք դառնալ տարածաշրջանային Իտալիա»,- նշեց նա։

Հայաստանում այս պահի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսի հաստատման 833 դեպք, իսկ Ադրբեջանում վարակվածների թիվը 584 է, Վրաստանում՝ 188։

«Տարածաշրջանում արդեն դարձել ենք առաջատարներից, իհարկե, վատ իմաստով։ Սա այն դեպքում, երբ մենք փաստացի ավելի քիչ բնակչություն ունենք, քան Վրաստանը, մեր սահմաններն ավելի փակ են եղել մինչև այս ճգնաժամային վիճակը և Վրաստան 4 անգամ ավելի զբոսաշրջիկ է այցելել։ Այսինքն, վիճակը Հայաստանի Կառավարության անգործությամբ է պայմանավորված»,- նկատեց Անդրանիկ Թևանյանը։

Նրա կարծիքով՝ Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունն  ավելի շատ վերաբերում էր վերահսկելի հասարակություն ձևավորելուն, քան հենց կորոնավիրուսի տարածման կանխարգելմանը։

«Երբ Կառավարությունը քաղաքացուն առաջարկում է մնալ տանը, դա նշանակում, որ Կառավարությունն ինքը 24 ժամ պետք է աշխատի։ Աշխատանքը նշանակում է լայնամասշտաբ թեստավորում, առաջին հերթին ռիսկային խմբում գտնվող տարեցների, անմիջապես նրանց մեկուսացման քաղաքականություն իրականացվի։ Երկրի ղեկավարը կարող է արտակարգ իրավիճակի պայմաններում իրեն թույլ տալ ժամերով «հեռախոսային հանրահավաքներ» կազմակերպել, կամ ժամերով լայվեր ապահովել, սա խոսում է այն մասին, որ Կառավարությունը չի աշխատում»,- ասաց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավարը։

Կորորանվիրուսի հետևանքով առաջացած տնտեսական և սոցիալական խնդիրների լուծման համար, ըստ Անդրանիկ Թևանյանի՝ պետությունը պետք է կարողանա բյուջետային վերաձևավորում իրականացնել հենց այս օրերին։ Պետք է կրճատել բոլոր այն ոլորների ծախսերը, որոնք այս պահին արդյունավետ և հեռանկարային չեն։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել