Tert.am-ը գրում է.

Շատ ցավալի է, որ Հայաստանի ղեկավարն այնքան պարապ է, որ նստում ու պատասխանում է ամենաշատ լայքեր հավաքած հարցերին։ Այս մասին Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ  «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է «Երևանի այլընտրանք» հկ ղեկավար Սոնա Աղեկյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան վերջին նախաձեռնությանը, որով վարչապետը պատասխանել է ֆեյսբուքյան օգտատերերի ամենաշատ լայքեր հավաքած ձայներին։

Ըստ Սոնա Աղեկյանի՝ նման քայլը զրոյական նշանակություն ունի, քանի որ նման մոտեցմամբ հարցերին պատասխանելը որևէ հարց չի լուծելու՝ մանավանդ արտակարգ դրության պայմաններում։

Հաղորդման մյուս հյուրի՝ «Առողջ հանրություն» հկ նախագահ Մարինա Խաչատրյանի խոսքով՝ այս ամենը շոու է․ «Ինչպես երկու տարի առաջ այս իշխանությունը շոուով եկավ իշխանության, այդպես էլ հիմա մարդկանց համար ապահովում է տեսարաններ, ոչ թե գործ։ Ես կարծում եմ, որ մենք վերջին երկու տարում չունենք երկրի ղեկավար»։

Մարինա Խաչատրյանի խոսքով՝ մենք այնպիսի վիճակում ենք, որ «Նիկոլ Փաշինյանի նման խեղկատակը» չի կարող այլևս մեր երկրի ղեկավարը լինել․ «Նիկոլ Փաշինյան, քո սցենարիստներն աշխատանքները շատ վատ են, ես քեզ նոր սցենար եմ առաջարկում՝ հաջորդ անգամ լայվ մտնելիս կարող ես նետ ու աղեղ ունենալ»։

Մարինա Խաչատրյանը, դիմելով Նիկոլ Փաշինյանին, ասել է, որ այսօր նա կատարում է կորոնավիրուսի տեսչության ավագ գիտաշխատողի ֆունկցիա, ոչ թե երկրի ղեկավարի։

Խոսելով Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրներին ու կասկածվողներին մեկուսացնելու ու բուժում տրամադրելու Կառավարության ձեռնարկած քայլերից՝ Մարինա Խաչատրյանն ասել է․ «Մարզահամերգային համալիրում հատուկ քայլեր են ձեռնարկում, որպեսզի վարակակիրների կամ էլ կասկածվողների թվի շատանալու դեպքում շատերին տեղափոխեն այնտեղ, բայց այստեղ հարց է առաջանում՝ այդ 14 մեկուսացած օրերի ընթացքում այդ քաղաքացիներն ինչպե՞ս են հոգալու իրենց հիգիենայի տարրական կանոնները»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել