Tert.am-ը գրում է.

Տնտեսության զարգացման մեր ռազմավարությունն այն է, որ ՀՀ-ն պետք է լինի պատրաստի արտադրանք, այլ ոչ թե հումք մատակարարող երկիր, դա ցանկացած երկրի զարգացան կարևոր գրավական է: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում քաղաքացիների հարցերին պատասխանելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսից հետո ՀՀ տնտեսության զարգացման տեսլականին:

Նա նշեց, որ մտածում են մետալուրգիայի մասին և ընդհանարպես այն մասին, որ մշակվող արդյունաբերույթունը զարգանա: «Բացի այդ, մենք ասել ենք, որ ՀՀ-ն ամենաբարձր բնապահպանական չափանիշներին պետք է համապատասխանի, բայց բնապահպանությունը նույնպես պետք չէ բացարձակ դարձնել, որովհետև հիմա այս շենքը, որտեղ նստած եմ՝ Կառավարության շենքը և բոլոր շենքերն իրենց մեջ հակաբնապահպանական տարր են պարունակում: Այստեղ կարող էր չլիներ շենք, կարող էին լինել ծառեր, կենդանիներ: Քաղաքակրթության ցանկացած դրսևորում հակաբնապահպանական տարր ունի, այլ բան, որ մենք քաղաքակրթության և բնապահպանության մեջ ճիշտ բալանս պետք է գտնենք: Մենք բնապահպանությունը չենք հակադրում տնտեսության զարգացմանը»,- նշեց նա:  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել