Tert.am-ը գրում է.

Արարատի մարզից թռչնաբույծ Գոքոր Քադիմյանը Tert.am-ին ահազանգել է, որ կարանտինի պատճառով չի կարողանում  իր արտադրանքն իրացնել: «Թռչունների մեծ մասն Արցախում եմ վաճառում, քանի որ Հայաստանում հիմա ցուրտ է: Ես արդեն գյուղատնտեսական վարկ եմ վերցրել, բազմացրել եմ, որ վաճառեմ, հիմա չեմ կարողանում վաճառեմ, ինձ թուղթ չեն տալիս, որ տանեմ Արցախ, ոչ էլ բանկերն են գումար տալիս: Բանկերին ասում եմ, որ գոնե ինձ գումար տվեք՝ ես ճտերին մեկ շաբաթ, տասը օր էլ պահեմ, էլի չեն տալիս»,-ասաց նա:

Քաղաքացին նշեց, որ Հայաստանում այդքան պահանջարկ չկա, որ տեղում սպառի, բացի այդ էլ, մեզ մոտ մայիսին է վաճառվում, իսկ ինքը չի կարող այդքան պահել:

Նա նշեց, որ այս պահին 12 հազար հատ ճուտ ունի: «Էլ չեմ կարողանում կերակրել, երևի մեկ-երկու օր էլ կերակեմ, կերը վերջանա՝ սատկելու են: Ում դիմում եմ, ասում են՝ չենք կարող օգտակար լինել, ասում են նստեք տունը»,-ասաց գյուղատնտեսը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել